Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵՄ-ն և Բելառուսը վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր են ստորագրել

ԵՄ-ն և Բելառուսը վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր են ստորագրել
09.01.2020 | 12:58

Բելառուսը և Եվրամիությունը Բրյուսելում համաձայնագիր են ստորագրել վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ: Բրյուսելը Մինսկի որոշումը հաստատել էր 2019-ի նոյեմբերին: Այն նախատեսում է Բելառուսի քաղաքացիների համար Շենգենյան գոտու վիզայի գների իջեցում 80-ից մինչև 35 եվրո, վիզաների տրամադրման ժամկետի կրճատում մինչև 10 օր:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ