Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սոլեյմանիի սպանության համար վրեժը կայացել է

Սոլեյմանիի սպանության համար վրեժը կայացել է
09.01.2020 | 13:12

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին
ՏԱՍՍ-ին ասել է, որ Իրանն ավարտել է իր վրեժը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար և ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում նոր ռազմական գործողություններ չի նախատեսում: «Մեր բոլոր գործողությունները համազոր էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտվել են: Եթե ԱՄՆ-ն այլևս ռազմական գործողություններ չնախաձեռնի Իրանի նկատմամբ, մեր կողմից նման գործողություններ նույնպես չեն լինի»,-ընդգծել է իրանցի դիվանագետը:


Ռավանչին հավելել է, որ իսլամական հանրապետությունը գործել է բացառապես ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ իրականացնելով իր ինքնապաշտպանության իրավունքը: «Եթե ԱՄՆ-ն որոշի նոր ռազմական գործողություններ ձեռնարկել, Իրանին այլ ելք չի մնա, քան պատասխանելը»,-ասել է Իրանի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ