Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նավթի գները կտրուկ անկում են գրանցել

Նավթի գները կտրուկ անկում են գրանցել
09.01.2020 | 13:12

Նավթի գները կտրուկ անկում են գրանցել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև առավել խոր հակամարտության շուրջ մտավախության պատճառով, որը հարուցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, տեղեկացնում է CNN-ը։
ԱՄՆ հում նավթի գինը նվազել է 4 տոկոսով, երբ Թրամփը հայտարարել է առավել խիստ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին: Ամերիկյան նավթի մեկ բարելի գինը նվազել է 60 դոլարից: Այս ցուցանիշը կտրուկ նվազել է վերջերս գրանցված 65.65 դոլարի դիմաց՝ Իրաքում ամերիկյան ավիաբազաների դեմ իրականացված ավիահարձակման հետևանքով: Թրամփն իր հայտարարության մեջ նշել է, որ ավիահարձակումների հետևանքով ոչ մի ամերիկացի զինվոր չի զոհվել: Թրամփը նաև կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին հրաժարվել միջուկային գործարքից՝ անվանելով աղետ:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ