Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԱՄՆ-ին և Իրանին հորդորել է խուսափել հետագա առճակատումից և երկխոսության ու զսպվածության միջոցով կանխել հակամարտության ընդարձակումը Մերձավոր Արևելքում:
«Առավել մտահոգիչ են Մերձավոր Արևելքից ստացվող ազդակները, որ վկայում են Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրումը: Դրանք վտանգում են Իրանի աստիճանական վերակառուցումը և ավելի մեծ առճակատման հիմք են ստեղծում», - ասել է Ֆրանցիսկոս պապը: Նրա փոխանցմամբ՝ աշխարհը ցանկանում է խուսափել նոր կոնֆլիկտից: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերը հետևեն միջազգային իրավունքին և պահպանեն երկխոսության հնարավորությունը՝ ասել է պապը Վատիկանում օտարերկրացի դիվանագետների հետ հանդիպման ընթացքում: