Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փոփոխություններ Մայր Աթոռում

Փոփոխություններ Մայր Աթոռում
09.01.2020 | 23:27

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի տնօրինությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի փոխարեն ատենապետ է նշանակվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Քարոզչական կենտրոն, որի տնօրեն 2020-ի հունվար 1-ից նշանակվել է Գարեգին վարդապետ Համբարձումյանը` ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնից: Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ է նշանակվել Մեսրոպ վարդապետ Պարսամյանը` ազատվելով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ