Չինաստանի փոխվարչապետ Լյու Հին հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կստորագրի առևտրի ոլորտում ԱՄՆ-ի հետ պայմանագրի առաջին փաթեթը՝ հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը:
«ԱՄՆ- ի հրավերով Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, փոխվարչապետ և չին-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի նախագահ Լյու Հին կմեկնի Վաշինգտոն: Երկու կողմերի թիմերն ակտիվորեն քննարկում են փաստաթղթին առնչվող հարցերը», - ասել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Գաո Ֆենգը: Չինաստանի փոխվարչապետը հունվարի 13-15-ը կլինի Վաշինգտոնում: Պայմանագրի առաջին փաթեթի ստորագրումը համաձայնեցվել է 2019-ի դեկտեմբերին: