Սաուդյան Արաբիան փորձում է կանխել պատերազմն ու արյունահեղությունն Իրաքում, հինգշաբթի հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը: «Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ուշադրությամբ և մտահոգությամբ է հետևում Իրաքում տիրող իրավիճակին և փորձում է հեռացնել այս երկիրը պատերազմից և բռնությունից, որ այդ երկրի ժողովուրդն ապրի այն բարգավաճման և անվտանգության պայմաններում, որոնց արժանի է», - գրել է ալ-Ջուբեյրը Twitter-ում: Նա ընդգծել է, որ Էր Ռիադը «կաջակցի Իրաքին, որպեսզի կարողանա հաղթահարել անվտանգության, կայունության և արաբական ինքնության դեմ ուղղված բոլոր սպառնալիքները»: