Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ ուկրաինական Boeing-ը խոցել է Իրանը՝ սխալմամբ

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ ուկրաինական Boeing-ը խոցել է Իրանը՝ սխալմամբ
10.01.2020 | 14:49

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման պատճառը իրանական հրթիռն է, որն օդանավը խոցել է սխալմամբ, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։ Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 176 մարդ է զոհվել։ Վթարի պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Իրանի կողմից Իրաքի տարածքում ԱՄՆ զորքերի տեղակայման վայրերի հրթիռակոծումից ժամեր անց։ Ամերիկացի անանուն պաշտոնյաները, հիմնվելով արբանյակային, ռադիոտեղորոշման և էլեկտրոնային տվյալների վրա, վստահություն են հայտնել, թե Boeing-ը պատահմամբ խոցել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, փոխանցում է ամերիկյան մամուլը։


Newsweek-ը վկայակոչել է Պենտագոնի, ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների, Իրաքի հետախուզության պաշտոնյայի, նրանք համոզմունք են հայտնել, որ օդանավը խոցվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով։ CBS News-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, հաղորդում է, թե արբանյակը հայտնաբերել է երկու հրթիռների արձակման ինֆրակարմիր բռնկումներ, որոնց հաջորդել է պայթյունը։
Պենտագոնը պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «կասկածներ» ունի ավիաաղետի առնչությամբ, ընդգծելով, որ տեղի է ունեցել «բավական կոշտ միջավայրում», և «մեկնումեկը կարող էր սխալ թույլ տալ»։ «Ինչ-որ շատ սարսափելի բան է տեղի ունեցել», - նշել է ԱՄՆ նախագահը։


Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Օլեքսի Դանիլովը հայտարարել էր, որ ուսումնասիրում են հրթիռի հնարավոր հարվածի վարկածը։
Իրանը հրավիրել է ԱՄՆ պատահարների հետաքննության գործակալությանը և միջազգային այլ փորձագետների ՝ օգնելու Թեհրանի օդանավակայանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի վթարի հետաքննությանը՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի ղեկավարների հայտարարություններից հետո, որ շատ հավանական են համարել Boeing-ի ենթադրաբար սխալմամբ հրթիռակոծվելը Իրանի կողմից: Իրանցի պաշտոնյաները կտրականապես հերքում են վարկածը և կոչ են արել արևմտյան երկրներին փոխանցել հիմնավորող բոլոր տեղեկություննները: Իրանական կողմն ասել է, որ ամերիկյան կողմի և Boeing-ի ներկայացուցիչների հետ միասին, թույլ կտա մասնակցել 176 մարդու կյանք խլած վթարի հետաքննությանը փորձագետների Ուկրաինայից, Ֆրանսիայից և Կանադայից:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ