Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թրյուդոն պնդում է՝ ապացույցներ կան, որ Իրանն է խոցել ուկրաինական Boeing-ը

Թրյուդոն պնդում է՝ ապացույցներ կան, որ Իրանն է խոցել ուկրաինական Boeing-ը
10.01.2020 | 14:49

Կանադայի վարչապետը դարձավ առաջին պաշտոնյան, որ հրապարակավ հայտարարեց` ապացույցներ կան, որ Իրանն է խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը: «Մենք բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք և չենք հանգստանա, քանի դեռ չենք գտել պատասխանները», - ասաց Ջասթին Թրյուդոն` ևս մեկ անգամ ցավակցելով զոհերի հարազատներին: Երկու օր առաջ Թեհրանի մերձակայքում աղետի հետևանքով զոհվել է 176 մարդ, 63-ը` Կանադայի քաղաքացի: «Մենք մի քանի աղբյուրներից, այդ թվում` մեր դաշնակիցներից ու մեր սեփական հետախուզությունից ստացված տվյալներ ունենք, որ վկայում են` ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-օդ» տեսակի հրթիռով։ Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել ոչ դիտավորյալ», - ասաց Կանադայի վարչապետը։ Ժամեր անց Թրյուդոյին միացան Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետերը։ «Այժմ հստակ տեղեկատվություն կա, որ օդանավը կործանվել է իրանական հրթիռով», - հայտարարեց Բորիս Ջոնսոնը, կրկին ընդգծելով` աղետն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ոչ միտումնավոր:
Պաշտոնական այս հայտարարություններից առաջ նույն տեղեկատվությունը տարածել էին ամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով Պենտագոնի, ԱՄՆ-ի ու Իրաքի հետախուզության իրենց աղբյուրներին:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ