Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վլադիմիր Կարապետյանը «պալատական խարդավանքների» մեծ վարպետ էր

Վլադիմիր Կարապետյանը «պալատական խարդավանքների» մեծ վարպետ էր
10.01.2020 | 14:51

«Ժողովուրդին» հայտնի են դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառները: Հավանաբար նկատած կլինեք, որ ամանորյա ուղերձը սուֆլյորից կարդալիս վարչապետը մի պահ չի կարողանում շարունակել տեքստի ընթերցումը, դադար է տալիս: Պատճառը տեքստում մեկ նախադասության կրկնությունն է եղել, այսինքն՝ տեքստը փնթի է խմբագրված եղել: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նախատել է Վլադիմիր Կարապետյանին, SMS-ով հորդորել պաշտոնից ազատման դիմում գրել:


«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Կարապետյանը տոնական օրերին Մոսկվայում որոշ գործարարներից աշխատանք է խնդրել՝ հայտարարելով, թե հոգնել է Փաշինյանի հետ աշխատելուց: Բայց իրականում Նիկոլ Փաշինյանն է դժգոհ եղել Կարապետյանից նաև այն պատճառով, որ հեղափոխությունից հետո իր կատարած ահռելի աշխատանքը չի կարողանում այնպես մատուցել հանրությանը, որ այդ տարբերությունը նկատեն: Ավելին՝ Փաշինյանն իր շրջապատում մի քանի անգամ ասել է, որ ֆեյսբուքյան իր գրառումներով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանն իր ողջ լրատվական ռեսուրսներով: Բացի այդ, ըստ «օդում կախված լուրերի»՝ Վլադիմիր Կարապետյանը նաև «պալատական խարդավանքների» մեծ վարպետ էր և կարողանում էր ՀՀ վարչապետի ականջին այնպիսի ինֆորմացիաներ հասցնել, որ իրականում գոյություն չունեն: Իսկ ում հետ հակադրվել կամ չի ընդունել, անմիջապես պիտակավորել է որպես «քոչարյանական»՝ նրա նկատմամբ թշնամանք քարոզելով՚:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ