ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն առավելություններ է ստանում ԱՄՆ-ի հաշվին: Օհայոյում նախընտրական հանրահավաքի ժամանակ նա ասել է. «Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգների հաշվին առավելություններ է ստացել: Մենք պաշտպանում ենք Եվրոպան Ռուսաստանից», - շեշտել է նա: Թրամփի խոսքով՝ եվրոպական երկրները պաշտպանական ծախսերը մեծացնելու կոչերի համար «չսիրեցին» իրեն, ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, որ նման պահանջներ չի ներկայացրել: Թրամփը պարբերաբար մեղադրում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանությանը քիչ միջոցներ հատկացնելու համար: