Իրանում ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռի կործանման պատճառը կարող է տեխնիկական անսարքությունը լինել, սակայն անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին՝ Fox News հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նշել է, որ կատարվածի հետաքննություն է անցկացվում, և հույս է հայտնել, որ «իրանցիները լիարժեք կհամագործակցեն»: «Տեսել եմ հաղորդագրությունները, և միայն կարող եմ ասել, որ պետք է շատ արագ հասնենք դեպքի բացահայտմանը: Պետք է հասկանանք վթարի հիմնական պատճառը: Գուցե դա տեխնիկական անսարքությունն է եղել»,- հայտարարել է պետքարտուղարը: Նա նաև նշել է, որ ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա, եթե պարզվի, որ Իրանն ավելի «դավադիր» քայլի է գնացել: