Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բաքուն մեկնաբանել է Եվրախորհրդարանի դիտորդների բացակայությունը խորհրդարանական ընտրություններում

Բաքուն մեկնաբանել է Եվրախորհրդարանի դիտորդների բացակայությունը խորհրդարանական ընտրություններում
10.01.2020 | 14:55

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Եվրախորհրդարանի դիտորդների բացակայությունն Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում, հայտարարել է, որ փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների կապակցությամբ նամակ-հրավերներ է ուղարկվել այն խորհրդարանական պատվիրակություններին ու կառույցներին, որի անդամ է Ադրբեջանը, մասնավորապես` ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյին, ԵԱՀԿ-ին, ԱՊՀ-ին, Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպությանը, Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, Իսլամական համագործակցության խորհրդին և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների:

«Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանի տեղեկատվությանը, ես կուզեի ընդգծել, որ ճիշտ չէ այն մեկնաբանել որպես Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին հետևելու մերժում Եվրախորհրդարանի կողմից: Առաջին հերթին, Ադրբեջանը նման հրավեր չի ուղարկել Եվրոպական խորհրդարան, որ մերժում ստանա: Ես կուզեի նշել, որ մեր երկիրը ոչ մի պարտավորություն չունի Եվրախորհրդարանի առաջ: Եվ երկրորդ, դա տեղեկատվություն է, որը տրվել է Եվրոպական խորհրդարանի ընթացակարգային կանոններից ելնելով, այսինքն` Եվրոպական խորհրդարանի անդամները կարող են հետևել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին անհատական կարգով»,-նշել է մամուլի խոսնակը:
Եվրոպական խորհրդարանը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Եվրախորհրդարանի անդամներից ոչ մեկը լիազորված չէ հետևել կամ մեկնաբանել ընտրական գործընթացն Ադրբեջանում Եվրախորհրդարանի անունից:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ