Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են ԻՊ-ի դեմ կոալիցիայում Դաշինքի մասնակցության վերաբերյալ

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են ԻՊ-ի դեմ կոալիցիայում Դաշինքի մասնակցության վերաբերյալ
10.01.2020 | 14:56

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայում հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջ: Փոմպեոն կրկնել է մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցության՝ նախագահ Թրամփի կոչը: Զրուցակիցները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն կարող է ավելի մեծ ավանդ ունենալ տարածաշրջանի անվտանգության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:


Զրույցի ընթացքում նաև շոշափվել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծության և «այն սպառնալիքների թեման, որոնք Իրանը ներկայացնում է տարածաշրջանի համար»:

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ