Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Խալիֆա Հաֆթարը մերժել է հրադադար հաստատելու՝ Ռուսաստանի և Թուրքիայի առաջարկը

Խալիֆա Հաֆթարը մերժել է հրադադար հաստատելու՝ Ռուսաստանի և Թուրքիայի առաջարկը
10.01.2020 | 19:21

Լիբիայի բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարը մերժել է հունվարի 12-ից հրադադար հաստատելու՝ Թուրքիայի և Ռուսաստանի առաջարկը: Հաֆթարի գլխավորած զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ գեներալը ողջունում է Լիբիայում կայունության հասնելու հարցով «բարեկամական պետության» նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը, սակայն մտադիր են շարունակել պայքարը «ահաբեկչական խմբավորումների դեմ, որ գրավել են» մայրաքաղաք Տրիպոլին:


Լիբիայում 10 տարի է` Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգը առաջնորդում է գեներալ Խալիֆա Հաֆթարը: Անցած տարվա ապրիլից կողմերի բախումներն ավելի են թեժացել. ապստամբները գրոհում են կառավարական զորքերի ուղղությամբ՝ Տրիպոլին գրավելու համար: Ապստամբներին աջակցում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Ռուսաստանը: Հունվարի սկզբին Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում որոշեց մեկ տարով զորք ուղարկել ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող Լիբիա՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը սատարելու:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ