Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. Մոսկվան ցանկանում է Մինսկին նավթ վաճառել համաշխարհայինից բարձր գներով

Ալեքսանդր Լուկաշենկո. Մոսկվան ցանկանում է Մինսկին նավթ վաճառել համաշխարհայինից բարձր գներով
10.01.2020 | 19:22

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է Բելառուսին նավթ վաճառել համաշխարհային գներից բարձր գներով, քանի որ կողմերի միջև նավթի գների հարցով պայմանավորվածություն չկա: Բելառուսի նավթավերամշակող երկու գործարանները հայտարարել են, որ հունվարի 1-ից հումք չեն ստանում Ռուսաստանից:

Մատակարարումների պայմանագիրը տարեսկզբին ավարտվել է, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ նորի պայմանների, հատկապես՝ գնի շուրջ: Օդում կախված է նաև Բելառուսին մատակարարվող ռուսական գազի հարցը, նախորդ պայմանագրի գործողության վերջին օրը՝ 2019-ի դեկտեմբերի 31-ին, «Գազպրոմ»-ին ու Մինսկին հաջողվել էր միայն ժամանակավոր համաձայնագիր ստորագրել, որն ուժի մեջ կլինի ընդամենը երկու ամիս: Բելառուսը պնդում է, թե Կրեմլը ճնշումներ է գործադրում՝ պահանջելով խորացնել ինտեգրացիան և միասնական պետություն ստեղծել։

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ