Ֆրանսիայի ԱԳնախարար Ժան Իվ Լե Դրիանը չի բացառում, որ Իրանը կարող է 1-2 տարում միջուկային զենք ստանալ, եթե շարունակի շրջանցել միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները: Նրա խոսքով՝ հիմա Իրանը միջուկային զենք ստանալու հնարավորություն չունի:
«Բայց եթե շարունակի ոչնչացնել վիեննական պայմանավորվածությունները, կարճ ժամանակում՝ 1-2 տարում նրանք կկարողանան միջուկային զենք ստանալ», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ: