Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը փաստաբանը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Փաստաբան Արթուր Պիվազյանն ասաց՝ առաջին ատյանի դատարանի կայացրած կալանավորման որոշումը չպատճառաբանված է, և այդ հիմքով բողոքարկել են վերադաս ատյան: Դատարանը մեխանիկորեն հաստատել է քննիչի բերած միջնորդությունը, փոխանցեց փաստաբանը։ Ըստ Արթուր Պիվազյանի, դատարանը հիմնվել է բացառապես նախաքննական մարմնի չպատճառաբանված դիրքորոշման վրա: