Աբխազիայի Նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական չի տալու, նա ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է բանակցություններում՝ ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Շամբան:
«Հանուն ազգային համաձայնության ձեռք բերելու և կայունության պահպանման՝ նախագահն անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը քննարկել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Շամբան: Խաջիմբան ուշադրություն է հրավիրել ընդդիմության նախկին խոստմանը, որ կսպասի նախագահի ընտրություններին հաջորդող Գերագույն դատարանի որոշմանը և կգործի խստորեն օրինական դաշտում: