Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱԱԾ տնօրենը հանդիպել է ԼՀԿ պատգամավորներին

ԱԱԾ տնօրենը հանդիպել է ԼՀԿ պատգամավորներին
10.01.2020 | 19:25

ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը ԱԺ-ում հանդիպել է ԼՀԿ խմբակցության անդամներին։ «Այսօր մեր նախաձեռնությամբ հանդիպեցինք ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։ ԱԺ ԼՀԿ խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են», - Facebook-ում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ