Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ դեսպանատունն ԱԻՆ-ին նվիրաբերել է 102 000 դոլարի հրդեհաշիջման պարագաներ

ԱՄՆ դեսպանատունն ԱԻՆ-ին նվիրաբերել է 102 000 դոլարի հրդեհաշիջման պարագաներ
10.01.2020 | 19:26

Հունվարի 10-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան կողմից ԱԻՆ-ին նվիրաբերված հրդեհաշիջման համար նախատեսված 1500 միավոր գույքի և գործիքների (102.000 ԱՄՆ դոլար արժողությամբ) հանձնման հանդիսավոր արարողությունը՝ հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լի Թրեյսին: Նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպան տիկին Լի Թրեյսիին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությանը և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակին՝ ԱԻՆ-ի հետ արդյունավետ համագործակցության և աջակցության համար, որը սկսվել է դեռևս 2003-ին: 2003-ին սկիզբ է դրվել Կանզաս-Հայաստան համագործակցությանը, որի շրջանակներում մինչ այսօր իրականացվել են մի շարք փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, անցկացվել են կոնֆերանսներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրերով շուրջ մեկ միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ տրամադրվել է գույք, իրականացվել են հրշեջ-փրկարարական մի շարք ջոկատների, բազաների վերակառուցման, արդիականացման ու վերանորոգման աշխատանքներ: «Լիահույս եմ, որ մեր բարեկամական փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ, և վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության փոխհարաբերությունները վերջին տարիներին գրանցել են շարունակական առաջընթաց և զարգացում՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի»,- շեշտեց նախարար Ֆելիքս Ցոլակյանը:


ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսին գոհունակությամբ արձանագրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱԻՆ-ի համագործակցության բարձր մակարդակը: Տիկին Լի Թրեյսին հույս հայտնեց, որ նվիրաբերված գույքը և գործիքները կնպաստեն ԱԻՆ Փրկարար ծառայության կարողությունների ավելացմանը: «1500 միավոր հրդեհաշիջման գործիքները, որոնք նախատեսված են վայրի բնության հրդեհների դեմ պայքարելու համար, կնպաստեն նման հրդեհներին արձագանքելու ու հետևանքները մեղմացնելու կարողությունների զարգացմանը Հայաստանում։ Այս նվիրատվությունը Հայաստանի և ԱՄՆ-ի սերտ հարաբերությունների հերթական օրինակներից մեկն է»,- նշեց Լի Թրեյսին:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և դեսպան Լի Թրեյսին շրջեցին ԱԻՆ շարահրապարակում, ուսումնասիրեցին նվիրաբերված գույքը և գործիքները:


2019-2021-ին ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում կիրականացվեն հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: Գյումրիում և Աշոցքում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական շենքեր, Ախուրյանում և Անիում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ