Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն պահում է ԻՊ ահաբեկիչների նման՝ սպառնալով ոչնչացնել Իրանի մշակութային վայրերը: Զարիֆի խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ընթերցել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: Զարիֆը, ամերիկյան վիզայի բացակայության պատճառով, չի կարողացել մասնակցել հանդիպմանը։