Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ ԱԳՆ-ն Աբխազիայի իրադարձությունները «երկրի ներքին գործ» է անվանել

ՌԴ ԱԳՆ-ն Աբխազիայի իրադարձությունները «երկրի ներքին գործ» է անվանել
10.01.2020 | 19:38

Ռուսաստանն Աբխազիայի իրադարձությունները գնահատում է որպես երկրի ներքին գործ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: «Ուշադիր հետևում ենք Սուխումում ներքաղաքական իրավիճակի զարգացմանը: Այդ երկրում կատարվող իրադարձությունները գնահատում ենք ներքին գործ: Հույս ունենք, որ իրավիճակն Աբխազիայում կկայունանա իրավական դաշտի սահմաններում և շահագրգիռ կողմերի խաղաղ երկխոսության միջոցով»,- ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ