Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Բիլայնը» դիմել է ՀԾԿՀ

«Բիլայնը» դիմել է ՀԾԿՀ
10.01.2020 | 19:39

«Բիլայնը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով իր բաժնետոմսերը «Յուքոմ» ընկերությանը վաճառելու թույլտվություն ստանալու համար՝ ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը: Նրա խոսքով՝ Էլեկտրոնային հաղորդակցության օրենքի համաձայն՝ կարգավորող մարմինը պետք է համաձայնություն տա գործարքին: Առանց կարգավորողի համաձայնության, գործարքը տեղի չի ունենում: ««Բիլայն» ընկերությունը դիմել է մեզ, որ մտադիր է վաճառել իր բաժնետոմսերը «Յուքոմ» ընկերությանը: Հարցը հիմա քննարկման փուլում է, որոշման հստակ ժամկետներ չկան»,- ասաց Լիանա Ազիզյանը:
ՀԾԿՀ մամուլի քարտուղարը նաև հայտնեց, որ «Բիլայն» ընկերության դիմումի վերաբերյալ պետք է կարծիքներ հայտնեն նաև նախարարություններ, այլ գերատեսչություններ:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ