Փետրվարի 9-ին նախատեսված Միլի մեջլիսի ընտրություններում առաջադրվելու 2000 դիմումներից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 689-ի թեկնածությունը: Միլի մեջլիսն ունի 125 պատգամավոր: Նախորդ գումարման խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները, անցած դեկտեմբերի 2-ին ընդունեց Միլի մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը: