Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բողոքի ցույց Ավստրալիայում

Բողոքի ցույց Ավստրալիայում
11.01.2020 | 16:25

Հազարավոր ավստրալացիներ ի նշան բողոքի փողոց են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելու գործուն քայլեր կլիմայական փոփոխությունների դեմ: Ցուցարարները վստահ են, որ չնայած աղետալի հրդեհներին, կառավարությունը շարունակում է չհավատալ կլիմայական փոփոխություններին և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում:

Սիդնեյում ցույցի մասնակիցները միավորվել են «Մենք չունենք պահուստային կլիմա» և «Փրկեք մեզ դժոխքից» կարգախոսների ներքո: Նրանք նաև կոչ են անում վարչապետ Սքոթ Մորիսոնին հրաժարական տալ՝ մեղադրելով նրան կլիմայական հարցերում միջազգային պարտավորությունները շրջանցելու համար: Հոկտեմբերից Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 27 մարդ, հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի, 100 միլիոն հեկտար տարածություն է այրվել, մի քանի հարյուր հազար մարդ տարհանվել է վտանգավոր գոտուց:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ