Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ «անցանկալի» դատավորներին հեռացնելու համար

Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ «անցանկալի» դատավորներին հեռացնելու համար
11.01.2020 | 16:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները: Hraparak.am-ի՝ կառավարության աղբյուրի փոխանցմամբ, ժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրենի ժ.պ. Էդուարդ Մարտիրոսյանը, Ոստիկանապետի ժ.պ. Արման Սարգսյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ներկա է եղել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել ուժայինների ղեկավարներին՝ հանձնարարելով ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու իշխանության համար անցանկալի մյուս 6 դատավորներից: Նա հանձնարարել է ոստիկանությանը ևս ակտիվորեն ներգրավել ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքագրելու գործին: Հրահանգված է ցանկացած գնով գտնել և ստեղծել միջոցներ, որոնք կդրդեն դատավորներին հեռանալ: Այսօր քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ, հանձնարարվել է չխնայել անգամ ՍԴ դատավորների ընտանիքներին, մերձավորներին ու ընկերներին: Եվ այս գործընթացի համակարգումը Նիկոլ Փաշինյանը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վրա: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, որ բոլոր դատավորների նկատմամբ ուժայինների կողմից արտաքին գաղտնի վերահսկողություն է իրականացվում, բացի այդ նրանց տեղաշարժի բոլոր հնարավոր տարածքներն ու շփման միջոցները ևս վերահսկվում են տեսանկարահանող սարքերով:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ