Թեհրանի մերձակայքում վթարված «Ուկրաինայի Միջազգային ավիաուղիների» ուղևորատար Boeing ինքնաթիռը պատահաբար խոցվել է Իրանի կողմից՝ «մարդկային սխալի» հետևանքով՝ ասված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Գլխավոր շտաբում ավելացրել են, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ թռիչք էր կատարում կարևոր ռազմական օբյեկտի մոտակայքում՝ «բարձր զգոնության» պայմաններում, որը կապված էր Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա հրթիռային հարվածների հնարավոր պատասխանի հետ: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել է, որ «մարդկային սխալն ԱՄՆ արկածախնդրության հետևանքով հրահրած ճգնաժամի ընթացքում» հանգեցրել է վթարի: Նա ցավակցություն և ներողություն է խնդրել ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներից: