Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, լքել է Մեծ Բրիտանիան

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, լքել է Մեծ Բրիտանիան
11.01.2020 | 16:29

Մեծ Բրիտանայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը վերադարձել է Կանադա, որտեղ բնակվում էր ավելի վաղ ՝ ամուսնու և որդու հետ, վեց շաբաթ շարունակ, գրում է The Sun-ը: Ըստ դքսուհու մամուլի խոսնակի՝ Մարքլը Կանադայում կմնա առաջիկա օրերին: Ըստ «DailyMail»-ի՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Կանադա է վերադարձել իր ութ ամսական որդու՝ Արչիի մոտ: Արքայազն Հարրին մնացել է Մեծ Բրիտանիայում՝ Ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկության հետ կապված, որը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Ըստ «Times»-ի՝ արքայազն Չառլզը՝ Հարիի հայրը, կարող է դադարեցնել Հարիի և նրա կնոջ ֆինանսավորումը, եթե նրանք ամբողջությամբ հրաժարվեն կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները: Անցյալ չորեքշաբթի Սասեքսի դքսուհին Instagram-ում հայտնել էր թագավորական ընտանիքի կարգավիճակից և ֆինանսական արտոնություններից հրաժարվելու մտադրության մասին:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ