Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը մտադիր չէ Իրաքի հետ քննարկել զորքերի դուրսբերումը

ԱՄՆ-ը մտադիր չէ Իրաքի հետ քննարկել զորքերի դուրսբերումը
11.01.2020 | 16:34

ԱՄՆ-ն մտադիր չէ Իրաքի հետ քննարկել իր զորքերի դուրսբերումը երկրից, հայտարարել է Պետդեպարտամենտը՝ ի պատասխան վարչապետի պաշտոնակատարի՝ զորքերի դուրսբերման կազմակերպման համար պատվիրակություն ուղարկելու պահանջին, գրում է Washington Post-ը։ «Այս պահին ցանկացած պատվիրակությունը, որը կուղարկվի Իրաք, կքննարկի ոչ թե զորքերի դուրսբերումը, այլ ռազմավարական գործընկերության նորացմանը վերաբերող հարցեր, նաև՝ ինչպես ճիշտ տեղակայել մեր ուժերը Մերձավոր Արևելքում»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: «Այնուամենայնիվ, պետք է բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունների միջև ոչ միայն անվտանգության, այլև ֆինանսական, տնտեսական և դիվանագիտական գործընկերության մասին»,- ասված է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրաքը պնդի զորքերի դուրսբերումը, ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել և պահանջել վճարել Իրաքում պատերազմի համար իր ծախսերը: Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ ալ-Մահդին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյից պահանջել է ներկայացուցիչներ ուղարկել Իրաքի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման մեխանիզմների մշակման համար:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ