ԱՄՆ-ի և Իրանի միջև գաղտնի բանակցություններ են եղել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով՝ հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների: Առաջին շփումը տեղի է ունեցել Բաղդադի օդանավակայանում գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից ժամեր անց: ԱՄՆ-ը խնդրել է Իրանի իշխանություններին չսրել հակամարտությունը: Իրանի իշխանությունները կրկին Շվեյցարիայի դեսպանատան միջոցով պարզաբանել են իրենց դիրքորոշումը: Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչները պատմել են, որ կապը տեղի է ունենում ֆաքսի միջոցով, որին մուտք ունեն սահմանափակ թվով մարդկիկ: Ավելի ուշ, հաղորդագրությունները շահագրգիռ կողմերին փոխանցել են դիվանագետները: