Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Աբխազիայի դատարանն անվավեր է ճանաչել նախագահի ընտրությունների արդյունքները

Աբխազիայի դատարանն անվավեր է ճանաչել նախագահի ընտրությունների արդյունքները
11.01.2020 | 16:39

Աբխազիայի գերագույն դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը, որով ուժի մեջ էին թողնվել նախագահական ընտրությունների արդյունքները: Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, որը կայացել է 2019-ի սեպտեմբերի 8-ին, ձայների 47.39%-ով հաղթել էր գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան: Նրա մրցակիցը՝ Ալխաս Կվիցինիան, ստացել էր 46.19%: Կվիցինիան դիմել էր դատարան՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Ընդդիմությունը պնդում է, որ ընտրվելու համար Խաջիմբան պետք է ստանար ձայների ոչ թե պարզ, այլ բացարձակ մեծամասնությունը: Գերագույն դատարանը որոշել է, որ վերընտրություններ պետք է նշանակվեն:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ