Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կնոջ սեռը թիրախավորելով վիրավորելը մերժելի է. ՄԻՊ-ը՝ Սոֆյա Հովսեփյանին ուղղված հայտարարության մասին

Կնոջ սեռը թիրախավորելով վիրավորելը մերժելի է. ՄԻՊ-ը՝ Սոֆյա Հովսեփյանին ուղղված հայտարարության մասին
11.01.2020 | 22:01

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը, առավել ևս նրա սեռը թիրախավորելով, համարում է բացարձակ մերժելի երևույթ: Թաթոյանն այս մասին գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-ի էջում՝ ի նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին նույն խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից ուղղված հայտնի հայտարարությունը:


«Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը՝ առավել ևս նրա սեռը թիրախավորելով ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի նրա անձնական կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է։ Էլ չեմ խոսում այն մասին՝ որքան անընդունելի է, երբ դա արվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ով անմիջական պատասխանատվություն ունի պայքարելու կարծրատիպերի դեմ ու խրախուսելու կանանց դերը որոշումների կայացման գործում»,-գրել է Թաթոյանը:
ՄԻՊ-ը նաև նշել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որպես իր գործընկեր, կարևոր ներդրում է ունեցել մեր ծրագրերի իրականացմանը։ Թաթոյանը շեշտել ՝ կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ