Ուկրաինայի իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ Թեհրանից ակնկալում են ոչ միայն մեղքի լիակատար ընդունում, այլև դրամական փոխհատուցում: Նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը կեսօրին տեղադրվել է նրա կայքում: «Իրանը ուկրաինական օդանավի կործանման հարցում ընդունել է իր մեղքը: Բայց մենք պնդում ենք, որ Թեհրանը դա անի լիարժեք, - նշել է Զելենսկին: - Ակնկալում ենք, որ Իրանը թափանցիկ և ամբողջական հետաքննություն անցկացնելու պատրաստակամություն կհայտնի, դատական պատասխանատվության կենթարկի այն բոլոր անձանց, որ պատասխանատու են տեղի ունեցածի համար, կվերադարձնի զոհերի մարմինները և պաշտոնապես ներողություն կխնդրի կատարվածի համար: Բացի այդ մենք ակնկալում ենք, որ Թեհրանը փոխհատուցում կվճարի կատարվածի համար», - նշել է Ուկրաինայի նախագահը: