Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նախագահը և քաղաքապետը քննարկել են Երևանի զարգացման ծրագրերը

Նախագահը և քաղաքապետը քննարկել են Երևանի զարգացման ծրագրերը
11.01.2020 | 22:03

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Նախագահը և քաղաքապետն անդրադարձել են Երևանի զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Հայկ Մարությանը տեղեկացրել է մայրաքաղաքում կատարվող աշխատանքների մասին և ներկայացրել նախատեսվող ծրագրերը, որ հնարավոր կլինի կյանքի կոչել նաև ներդրումների ներգրավման միջոցով: Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Երևանի զարգացմանը վերաբերող ծրագրերին:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ