Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա:
Կրեմլում նա բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գերմանական աղբյուրների փոխանցմամբ մոսկովյան բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Իրանի շուրջ ստեղծված կացությունը, Լիբիայում և Սիրիայում ծավալվող իրադարձությունները: «Մենք ձեզ հետ մշտական կապի մեջ ենք: Զբաղվում ենք ներքին խնդիրներով, տնտեսական հարցերով նաև միջազգային օրակարգի թեմաներին ենք անդրադառնում», - բանակցությունների սկզբին դիմելով Մերկելին հայտարարել է Պուտինը: