Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Խամենեին կարգադրել է հրապարակել ուկրաինական ինքնաթիռի աղետի հետաքննության արդյունքները

Խամենեին կարգադրել է հրապարակել ուկրաինական ինքնաթիռի աղետի հետաքննության արդյունքները
11.01.2020 | 22:05

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կարգադրել է իշխանություններին հրապարակել սխալմամբ խոցված ուկրաինական ինքնաթիռի աղետի հետաքննության արդյունքները, հայտնում է պետական IRIB հեռուստառադիոընկերությունը:

«Այն պահին երբ գերագույն առաջնորդը տեղեկացվել է երկրի ՀՕՊ-ի սխալի մասին, նա ազգային անվտանգության Գերագույն խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել` հարցը քննարկելու նպատակով», - հայտնել է IRIB-ը:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ