Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կփորձեն ՍԴ դատավորներից երկուսի հրաժարականին հասնել

Կփորձեն ՍԴ դատավորներից երկուսի հրաժարականին հասնել
11.01.2020 | 22:05

168.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից: Իրավապահ համակարգի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել նշված երկու դատավորների վերաբերյալ, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին և հասկանալի պատճառներով չեն հրապարակում:
Խոսքը վերաբերում է նախկինում այդ դատավորների արտամուսնական կապերի մասին 7-րդ վարչության ձեռք բերած որոշակի տվյալներին, որոնցով այժմ ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ եթե առաջիկա շաբաթում հրաժարական չներկայացնեն, դոսյեների տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում:


Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել ուժային բոլոր կառույցների ղեկավարների հետ և մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը լուծելու համար:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ