Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բրիտանիան Brexit-ի վրա 170 միլիարդ դոլար է ծախսել

Բրիտանիան Brexit-ի վրա 170 միլիարդ դոլար է ծախսել
11.01.2020 | 22:09

Մեծ Բրիտանիան շարունակում է տնտեսական կորուստներ կրել Եվրամիությունից դուրս գալու պատճառով, արդեն 170 միլիարդ դոլար՝ հաղորդում է Bloomberg Economics-ը՝ հղում անելով սեփական հետազոտություններին։ «Brexit-ի վրա արված տնտեսական ծախսերն արդեն 130 միլիարդ ֆունտի են հասել (170 միլիարդ դոլար), իսկ այս տարվա վերջին նախատեսվում է, որ ևս 70 միլիարդ ֆունտ կավելանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 2016-2019-ին Մեծ յոթնյակի երկրներից հետ մնալու վերլուծության հիման վրա կանխատեսվում է, որ Մեծ Բրիտանիայի տնտեսական կորուստները Brexit-ի պատճառով 265 միլիարդ դոլարի են հասնելու։

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ