Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թեհրանում հակակառավարական ցույցեր են սկսվել

Թեհրանում հակակառավարական ցույցեր են սկսվել
12.01.2020 | 16:04

Թեհրանում հարյուրավոր ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ գործող իշխանությունների: Նրանք պահանջում են Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Պահանջի պատճառը իշխանությունների խոստովանությունն է, որ իրանցի զինվորականներն են սխալմամբ խոցել ուկրաինական ինքնաթիռը: Իրավապահները հատուկ նշանակության ջոկատ են ուղարկել ցուցարարներին ցրելու համար:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ