ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Այսօր կարդում էի կանխատեսումները եւ վերլուծությունները 2020-ի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության պոտենցիալի մասին: Համադրելով 2019-ի տվյալների հետ, եկա եզրակացության. պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել, չկոտրել ու նրանք կգրավեն աշխարհը: Շատ տաղանդավոր են մերոնք: Ահավոր տաղանդավոր: Անկեղծ եմ ասում»: