Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ու գրել.
«Երևանում երեկոյան կյանք կա: Լիբանանահայի՝ Երևանում բացած բարում վայելում ենք հայկական նոր բրենդը՝ ծիրանի կոնյակ: Անմահական խմիչք է: Ի դեպ, և՛ ես, և՛ Աննան այս պահին բացառապես հայկական հագուստով ենք:)))»: