Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Աբխազիայում մարտի 22-ին արտահերթ նախագահական ընտրություններ կկայանան

Աբխազիայում մարտի 22-ին արտահերթ նախագահական ընտրություններ կկայանան
12.01.2020 | 21:08

Արտահերթ նախագահական ընտրություններն Աբխազիայում կկայանան մարտի 22-ին՝ հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամազ Գոգիան: Հերթական նախագահական ընտրությունները Աբխազիայում կայացել էին 2019-ի սեպտեմբերին, հաղթել էր գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան: Աբխազիայի Գերագույն դատարանը հունվարի 10-ին չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները` ԿԸՀ-ին պարտավորեցնելով նոր ընտրություններ կազմակերպել: Գերագույն դատարանի որոշումը հրապարակվեց Աբխազիայում ներքաղաքական ճգնաժամի ֆոնին:
Աբխազական ընդդիմության ներկայացուցիչները հունվարի 9-ին գրավել էին նախագահի նստավայրը` պահանջելով Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Խաջիմբան հրաժարվում է կատարել այդ պահանջը` ընդդիմության առաջնորդներին կոչ անելով ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծել բանակցությունների միջոցով:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ