ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին իր թվիթերում պարսկերեն գրառում է արել՝ դիմելով իրանցիներին:
«Դիմում եմ Իրանի քաջ և տառապյալ ժողովրդին, նախագահությանս սկզբից ես ձեր կողքին եմ եղել և իմ վարչակազմը կշարունակի ձեր կողքին մնալ: Մենք ուշադիր հետևում ենք ձեր ցույցերին և ոգեշնչված ենք ձեր խիզախությամբ: Իրանի կառավարությունը պետք է իրավապաշտպան խմբերին թույլ տա հետևել և փաստեր փոխանցել իրանցի ժողովրդի կազմակերպած ցույցերի վերաբերյալ: Խաղաղ ցուցարարների ևս մի սպանդ կամ ինտերնետ կապի անջատում չի կարող լինել: Աշխարհը հետևում է»,-գրել է նախագահը: Թրամփն իր էջում տեղադրել է պարսկերեն գրառման նաև անգլերեն տարբերակը: