Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը հայտարարել է, որ Իրանում չի մասնակցել որևէ բողոքի ցույցի: Twitter-ում նա գրել է, որ իր
նպատակը չի եղել բողոքի ցույցերին մասնակցելը, այլ այն, ինչ հայտարարվել է՝ ուկրաինական Boeing ինքնաթիռի վթարի զոհերի հիշատակը հարգելը: «Ես կարող եմ հաստատել, որ չեմ մասնակցել ցույցերին»,- շեշտել է դեսպանը:
Նրա կարծիքով, նման հիշատակի միջոցառումներին մասնակցելը նորմալ արձագանք է՝ հարգանքի տուրք ավիավթարի զոհերի հիշատակին: «Ես լքել եմ դեպքի վայրը հինգ րոպե առաջ, երբ ինչ-որ մեկը սկսեց վանկարկել»,- հավելել է Մաքեյրը: Մեծ Բրիտանիան դատապարտել է իր դեսպանի ձերբակալությունն Իրանում: Իրանի ոստիկանությունը Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մակեյրին ձերբակալել է՝ մեղադրելով Թեհրանում հակառակավարական ցույցի կազմակերպմանն օգնելու մեջ: Նա ձերբակալված է մնացել շուրջ 1 ժամ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը նշել է, որ դեսպանի ձերբակալությունը միջազգային օրենքի կոպիտ ոտնահարում է: