Երեկ երեկոյան ժամերին և այս գիշեր Հայաստանի շրջանների զգալի մասում ձյուն է տեղացել, այսօր ցերեկը ձյուն է սպասվում Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում երեկ ուշ երեկոյան և գիշերը ձյուն է տեղացել, այսօր ցերեկը, հունվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույց է:
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզում ձյուն է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: