Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրաքում հրթիռակոծվել է ռազմաբազա

Իրաքում հրթիռակոծվել է ռազմաբազա
13.01.2020 | 13:59

Իրաքում հրթիռակոծվել է Բաղդադի հյուսիսում գտնվող «Բալադ» ավիացիոն ռազմաբազան, որտեղ տեղակայված են նաև ամերիկացի զինվորականներ:


Բազային 8 հրթիռային հարված է հասցվել, վիրավորվել է չորս իրաքցի, այդ թվում՝ երկու զինծառայող: «Բալադ» ռազմակայանից ամերիկացի զինծառայողների մեծ մասն արդեն դուրս էր բերվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության և Թեհրանի սպառնալիքների պատճառով։ Ամերիկյան հրամանատարությունը հասցրել էր դուրս բերել գրեթե ամբողջ զինտեխնիկան: Այնտեղ միայն 15 ամերիկացի զինծառայողներ էին մնացել և մեկ մարտական ինքնաթիռ: Դեռ չկա հաստատված տեղեկություն, թե ով կարող էր կանգնած լինել հարձակման հետևում: Այս ռազմաբազան հրթիռակոծվել էր նաև հունվարի 4-ին:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ