Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է ներկայացրել բողոքի ցույցերի ֆոնին: Նոր ընտրությունները նշանակված են մարտի 22-ին:
Ընդդիմության ներկայացուցիչները անցած շաբաթ գրավել էին նախագահի նստավայրը` պահանջելով Խաջիմբայի հրաժարականը: Նա հրաժարվում էր կատարել այդ պահանջը` ընդդիմության առաջնորդներին կոչ անելով ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծել բանակցությունների միջոցով: