Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արարատ Միրզոյանն Արթուր Վանեցյանին քաղաքական հակառակորդ չի համարում

Արարատ Միրզոյանն Արթուր Վանեցյանին քաղաքական հակառակորդ չի համարում
13.01.2020 | 14:28

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին քաղաքական հակառակորդ չի համարում։ Այսօր, երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ Արթուր Վանեցյանը իր համար քաղաքական հակառակո՞րդ է. ԱԺ նախագահը պատասխանեց. «Ոչ...ոչ, ոչ»։ Թե ինչպես է վերաբերվում վերջին հրապարակմանը, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Կենցաղային խոսակցություններ»:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ