Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լիազորությունները վայր դրած Աբխազիայի նախագահի ուղերձը

Լիազորությունները վայր դրած Աբխազիայի նախագահի ուղերձը
14.01.2020 | 01:32

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, որ նախօրեին վայր է դրել իր լիազորությունները, հանդես է եկել ուղերձով, հայտնում է «Интерфакс»-ը:
Խաջիմբան շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որ աջակցել են իրեն, նշել է, որ երկրում մնացել են չլուծված շատ խնդիրներ «Եղել և մնում եմ կողմնակիցը, որ թե՛ ընտրությունները, թե՛ մնացած քաղաքական գործընթացները տեղի ունենան երկրի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Այլ ուղին կործանարար է Աբխազիայի երիտասարդ պետության համար»,- ընդգծել է Խաջիմբան:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ